«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անկու­մը միշտ էլ անս­պա­սե­լի է վրա հաս­նում, շատ էլ ցա­վոտ է լի­նում

Անկու­մը միշտ էլ անս­պա­սե­լի է վրա հաս­նում, շատ էլ ցա­վոտ է լի­նում
10.04.2020 | 13:14
Մեր ի­րա­րա­մերժ ի­րա­կա­նու­թյան մեջ դի­լե­մա­յի հաս­նող և դրա շուրջ ըն­թա­ցող «սու­սե­րա­խո­ցում­նե­րի» մր­ցա­վազ­քը քա­ղա­քա­կան դաշ­տում նո­րու­թյուն չէ։ Ե­թե ոչ վաղ ան­ցյա­լում դա մո­դա­յիկ էր, ինք­նադրսևոր­ման ձևե­րից մե­կը, ա­պա այ­սօր սո­վո­րա­կան է դար­ձել, կո­րո­նա­վի­րու­սա­յին։
Իմ­քայ­լա­կան­նե­րի կար­կա­ռուն և «չոչ ա­նող» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ո­մանք, ինչ­պես հան­րա­պե­տա­կան­նե­րի ժա­մա­նակ էր, պա­հի «հրա­մա­յա­կա­նով» քափ-քր­տին­քի մեջ կո­րած ջա­նում են հան­րու­թյանն ա­պա­ցու­ցել վա­ղու՜ց ա­պա­ցուց­վա­ծը, շար­քա­յին ցան­կա­ցած մի­ջո­ցա­ռում ո­րա­կում «ան­նա­խա­դեպ» և ինք­նապ­նդ­մամբ բա­վա­րար­վում, որ, ա­յո՛, մա­ծու­նը կա­րող է և ...սև լի­նել։ Ընդ­դի­մու­թյունն էլ իր հեր­թին է մեկ-մեկ գլուխ բարձ­րաց­նում` ըն­դու­նե­լով նետ­ված ձեռ­նո­ցը, հա­կահ­նարք­նե­րով փոր­ձում «գետ­նել» քայլ ա­րած­նե­րին, որ­պես­զի ինքն էլ ոչ պա­կաս պու­պուշ երևա։
Բևեռ­նե­րի բա­ժան­ված քա­ղա­քա­կան ու­ժե­րի զի­նա­նոցն ու նպա­տա­կը եր­բեք թաքն­ված չեն ե­ղել սա­րե­րից ան­դին, ա­ռա­վել ևս հի­մա։ Հե­ղա­փո­խու­թյամբ և այլ գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված իշ­խա­նու­թյան ե­կած իմ­քայ­լա­կան­ներն ա­մեն կերպ ձգ­տում են, ին­չը և բնա­կան է, ա­նա­ռիկ պա­հել գրա­ված դիր­քե­րը կամ որ նույն է` ժո­ղովր­դի մա­տու­ցա­ծը, իսկ ընդ­դի­մու­թյու­նը, ինչ­պես միշտ և ա­մե­նու­րեք` նվա­ճել բաղ­ձա­լի բար­ձուն­քը։
Ցան­կու­թյուն­նե­րի այս շղ­թա­յում, երբ առ­կա կտրտ­վա­ծու­թյուն­նե­րը չեն հան­գու­ցա­լուծ­վում տա­րաբ­նույթ պատ­ճառ­նե­րով, հաս­կա­նալ կա­րե­լի է, բայց որ ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կում քա­ղա­քա­կան փոք­րա­մաս­նու­թյան ձայ­նը պատ­նե­շա­պատ­վում և ի տես են դարձ­վում ա­ռա­վե­լու­թյուն հա­մար­վող լոկ թվա­քա­նա­կա­յին կշ­ռա­քա­րե­րը, բայց ոչ ո­րա­կը, դի­տարկ­վող օ­րախն­դիր­նե­րի ի­մաս­տը դառ­նում է ա­նի­մաստ, չըն­կալ­վող, իսկ ա­վե­լի ճիշտ` հա­վատ չներ­շն­չող։ Մենք հեր­թա­կան ան­գամ դրա ա­կա­նա­տե­սը ե­ղանք ԱԺ-ում կա­ռա­վա­րու­թյան օ­րի­նագ­ծի քն­նարկ­մա­նը։
Ըստ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան, հա­մա­ճա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րից կարևոր հա­մար­վող տար­բե­րա­կը` հե­ռա­խո­սա­զան­գե­րի ֆիք­սու­մով քա­ղա­քա­ցու տե­ղա­շար­ժին հետևե­լը, ան­վե­րա­պա­հո­րեն ա­հա­զանգ-զգու­շա­ցում է` խու­սա­փել կո­րո­նա­վի­րու­սակ­րից, և փր­կօ­ղակ` միտ­ված մարդ­կա­յին կյան­քեր փր­կե­լուն։ Ա­րի ու տես, սա ոչ միայն չըն­դուն­վեց ա­ռա­ջին ըն­թերց­մամբ, այլև տա­րա­տե­սակ ըն­կա­լում­նե­րի, կաս­կա­ծան­քը չփա­րա­տող ար­դա­րա­ցում­նե­րի ու հար­ցադ­րում­նե­րի խուրձ ա­ռա­ջաց­րեց. մար­դու ի­րա­վունք­նե­րի տի­րույթ մտ­նե­լը որ­քա­նո՞վ է ի­րա­վա­չափ, ար­դյո՞ք անձ­նա­կան տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման բա­զան չի փո­խանց­վի այլ մար­մին­նե­րի և չի օգ­տա­գործ­վի ի չարս, ի՞նչ ե­րաշ­խիք, որ ար­տա­կարգ դրու­թյու­նից հե­տո դրանք ոչն­չաց­վե­լու են, մարդ­կանց տե­ղո­րո­շու­մը բա­վա­րա՞ր է վի­րու­սակ­րին բա­ցա­հայ­տե­լու հա­մար...
Հար­ցադ­րում­նե­րի հե­ղի­նակ ԲՀԿ և «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­ներն ար­տա­հեր­թի հա­ջորդ նիս­տին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցան` հա­վուր պատ­շա­ճի չի­րա­զեկ­ման պատ­ճա­ռով։ Նեղ­սր­տած և գոր­ծըն­կեր­նե­րի վար­վե­լա­կեր­պին ա­մո­թանք տվող Էդ­մոն Մա­րու­քյա­նը հե­ռա­հար պար­զա­բա­նում տվեց. «Աշ­խար­հում ըն­դուն­ված պրակ­տի­կա է. ե­թե օ­րենս­դի­րը մեր­ժում է գոր­ծա­դի­րի ներ­կա­յաց­րած նա­խա­գի­ծը, այն ա­փալ-թա­փալ չի ըն­դուն­վում։ Մենք նպա­տա­կա­հար­մար չենք հա­մա­րել նիս­տին մաս­նակ­ցել չնա­խա­պատ­րաստ­ված։ Ա­նի­մաստ է...»։
ԱԺ նա­խա­գա­հի հա­կա­դար­ձու­մը չու­շա­ցավ. «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը տե­ղե­կաց­վել է նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, բայց, ինչ­պես տես­նում եք, ներ­կա­յա­ցել են։ Պատ­րաստ­վե­լու կա­րիք բա­ցար­ձակ չկար, քա­նի որ նա­խագ­ծի բո­վան­դա­կու­թյու­նը բո­լո­րին հայտ­նի է և չկա մի ստո­րա­կե­տի փո­փո­խու­թյուն»։
Իսկ մինչ ընդ­դի­մա­դիր­նե­րի քայ­լը բոյ­կոտ ո­րա­կե­լը, ԱԺ-ում բա­ռա­յին ֆոն­դի տի­րա­պետ­ման մր­ցույթն ար­դեն կա­յա­ցած էր։
Մտա­հո­գու­թյան տե­ղիք տվող հար­ցե­րին հիմ­նա­վոր և հա­վաս­տիաց­նող պա­տաս­խան­նե­րը մի կողմ թո­ղած, իմ­քայ­լա­կան­նե­րի գեր­խն­դիրն ա­ռա­ջին պլա­նում քա­ղա­քա­կան դի­մագ­ծի ըն­դգ­ծումն էր։ Ոգևո­րող­նե­րի և ոգևոր­վող­նե­րի «դու­խը» թույլ տվեց մո­ռա­նալ ի­րենց գտն­վե­լու տեղն ու ով լի­նե­լը։ Մե­կը նույ­նիսկ զոռ տա­լով լեզ­վին, ոտ­նա­հա­րեց տար­րա­կան է­թի­կա­յի նոր­մերն ու փոր­ձեց հե­րո­սա­նալ շե­ֆի աչ­քում. «Հան­րա­պե­տա­կան­նե­րի վեր­ջին թափթ­փուկ­նե­րից սկ­սած մինչև...»։ Այ­սօր դժ­վար թե գտն­վի մի մարդ, որ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի կա­րո­տախ­տից գլխապ­տույտ ձեռք բե­րի։ Բայց դա ա­մենևին էլ թույլ չի տա­լիս ըն­դա­մե­նը 150 կմ հե­տա­գիծ-ան­ցյալ ու­նե­ցող, երկ­րի հա­մար ո­չինչ չա­րած ու բախ­տի քմա­հա­ճույ­քով խոր­հր­դա­րա­նում հայ­տն­ված, բայց այդ­պես էլ ան­հայտ մնա­ցած ոմն ե­րես­փո­խա­նի անց­նել պար­կեշ­տու­թյան սահ­մա­նը։
Բայց, ինչ­պես ա­սում են, ի­րա­վի­ճակ է փոխ­վել ու... ինչ­պես վկա­յում են ա­մե­նօ­րյա զար­գա­ցում­նե­րը` փոխ­վե­լու ըն­թաց­քում է։ Եվ այդ «ըն­թացքն» ար­դեն ան­տա­նե­լի է դառ­նում։ Զա­վեշտ է հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր դա­տա­խա­զին, դա­տա­վո­րին, տն­տե­սա­գե­տին, ոս­տի­կա­նա­պե­տին, լրա­տուին... նաև գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բա­նին մե­կում տես­նե­լը։ Հան­րու­թյու­նը մինչև ե՞րբ է մար­սե­լու պո­պու­լիզ­մը, պրի­մի­տիվ PR-ը, ինք­նա­գո­վես­տը. «Կա­ռա­վա­րու­թյան ջան­քերն ար­դյու­նա­վետ են, ձեռ­նար­կած 9 մի­ջո­ցա­ռում­նե­րը` նպա­տա­կա­յին»... ՈՒ այս խճո­ղա­կում սպա­նիչ է երկ­րի թիվ 1 պո­պու­լիս­տի` ի­մա` Նի­կոլ Փա­շի­նյա­նի զար­ման­քը, թե մե­զա­նում կան օ­րա­վար­ձով աշ­խա­տող­ներ, 40-50 հա­զար դրա­մով ապ­րող ըն­տա­նիք­ներ, վար­կե­րի հաշ­վին գո­յատևող հպարտ քա­ղա­քա­ցի­ներ, կամ հա­լած յու­ղի տեղ չըն­դու­նված մեկ այլ «հս­տա­կե­ցում». «70 % ձայն ստա­ցած լի­գի­տիմ իշ­խա­նու­թյունն ի՞նչ խն­դիր ու­նի հա­վե­լյալ գոր­ծիք­նե­րի ներգ­րավ­մամբ գաղտ­նալ­սում­ներ կա­տա­րե­լու, երբ ՀՀ օ­րեն­քը դա թույլ է տա­լիս։ ՈՒ­նենք հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­ներ, որ դա ա­րել են և ա­նե­լու են»։
Հե­ռա­խո­սա­զան­գերն ան­շառ լսել-գաղտ­նալ­սե­լու երկ­վու­թյու­նում ան­վե­րա­պա­հո­րեն ու՞մ հա­վա­տաս։ Հան­րա­պե­տու­թյան պա­րե­տա­տան պա­տաս­խա­նա­տուն վս­տա­հեց­նում է, թե օ­րեն­քի նա­խա­գի­ծը միան­շա­նակ ըն­դու­նե­լի է, և կան­խար­գե­լիչ այդ մի­ջո­ցը դրա­կան ար­դյունք է տվել մի քա­նի եր­կր­նե­րում։ Գոր­ծըն­թա­ցը բա­ցա­ռում է մար­դու մի­ջամ­տու­թյու­նը, այն ամ­բող­ջո­վին հսկ­վում-վեր­լուծ­վում է ավ­տո­մատ հա­մա­կար­գով, ախ­տո­րո­շու­մը` է­ֆեկ­տիվ է և ա­ռանց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի ներ­դր­ման։ ՈՒ թեև այս­տեղ էլ մի նոր հարց ծա­գեց ոչ սեն­սո­րա­յին հե­ռա­խոս­նե­րը սմարթ­ֆոն­նե­րով փո­խա­րի­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, այ­նուա­մե­նայ­նիվ, Տիգ­րան Ա­վի­նյա­նի «խրոխտ» վեր­ջա­կե­տու­մը հի­շեց­րեց բրեժ­նևյան տա­րի­նե­րի կու­սակ­ցա­կան ժո­ղո­վը, ո­րը սկս­վում և ա­վարտ­վում էր բուռն, եր­կա­րատև ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով։ Փա՜ռք Աստ­ծո, որ այն կա­յա­ցավ ոչ հոտն­կայս։
Տա­րա­կար­ծիք­ներ ա­ռա­ջաց­նող խնդ­րին, կար­ծում եմ, միա­միտ ազն­վու­թյամբ անդ­րա­դար­ձավ (նաև ա­ռանձ­նա­ցավ) Ա­րա­րատ Միր­զո­յա­նը. «Մենք կորց­նում ենք մեր հե­ղի­նա­կու­թյու­նը, բայց փր­կե­լու ենք մարդ­կա­յին կյան­քը»։ Հե­ղի­նա­կու­թյան ա­ռու­մով շա­տերն են հա­մա­կար­ծիք, թեև փաս­տը վշ­տաց­նող է, նոր քայ­լե­րի տե­ղիք տվող։ Իսկ կյան­քե­րի հետ կապ­ված... դար­ձյալ ա­ռաջ է գա­լիս մա­րու­քյա­նա­կան հար­ցադ­րու­մը։ Որ կյան­քեր փր­կող­նե­րը դուք էիք, ին­չու՞ ժա­մա­նա­կին չփա­կե­ցիք Ի­րա­նի սահ­մա­նը, չչե­ղար­կե­ցիք Մի­լան-Երևան չվեր­թը։ Որ կյան­քեր փր­կող­նե­րը դուք էիք, ին­չու՞ ար­գե­լե­ցիք անձ­նա­կան օգ­տա­գործ­ման մե­քե­նա­յով մե­կից ա­վե­լի ուղևո­րա­փո­խադ­րու­մը, բայց հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տը գոր­ծեց ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի։ Որ կյան­քեր փր­կող­նե­րը Դուք էիք, ին­չու՞ շա­րու­նա­կե­ցիք քա­րո­զար­շա­վը, երբ ար­դեն վի­րու­սա­կիր ու­նեիք։ Որ­տե­ղի՞ց մար­գա­րեու­թյուն, որ պին­ցե­տով ու թթի օ­ղիով «շուն շան որ­դի կո­րո­նա­վի­րու­սին» կա­րող ենք դեն նե­տել, իսկ շա­բաթ­ներ անց, վա­րակ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շով տա­րա­ծաշր­ջա­նում հայ­տն­վե­ցինք 2-րդ տե­ղում` Ի­րա­նից հե­տո։ ՈՒ հի­մա ու­նենք այն, ինչն առ­կա է։ Պետք չէ կույր լի­նել ո­չինչ չն­կա­տե­լու հա­մար։ Գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տող օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­ներն ա­նում են այն ա­մե­նը, ին­չի ըն­դու­նակ են։ Ա­վե­լին չեն կա­րող, քա­նի դեռ հակ­ված են մի­միայն իմ­քայ­լա­կան­նե­րի թի­մով հաղ­թա­հա­րե­լու ար­հա­վիր­քը։ Անհ­նար է։ Չու­նեն ոչ փորձ, ոչ անհ­րաժշտ գի­տե­լիք­ներ` ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում ար­տա­կարգ և կոնկ­րետ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու։ Չեն հա­ջո­ղի, քա­նի դեռ գնում են երևույթ­նե­րի հետևից, մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ու լայ­քե­րը հաշ­վել-հա­մադ­րե­լով։ Ի զո­րու չեն շախ­մա­տիս­տի նման կան­խապես հաշ­վարկ­ներ ա­նե­լու, դիր­քեր վեր­լու­ծե­լու։ Չա­րե­ցիր` ու­րեմն ո՛չ կհաղ­թես, ո՛չ էլ խա­ղաղ ար­դյունք կգ­րան­ցես։ Այդ­պես էլ թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին խա­ղե­րում։
Հայ­տն­վել ենք մի ի­րա­վի­ճա­կում, որ­տեղ դեռևս պարզ չէ, թե ինչ ուղ­ղու­թյամբ ենք ըն­թա­նա­լու։ Նա­խընտ­րում ենք մարդ­կա­յին գոր­ծո՞­նը որ­պես ա­ռաջ­նա­յին և մե­ծա­գույն ար­ժեք, թե՞ կո­րուստ­ներ տա­լով տն­տե­սու­թյանն ուղղ­ված գործ­նա­կան քայ­լե­րը, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռե­լու լու­ծել սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ և նոր ձևա­վոր­վող աշ­խար­հում մեր արևոտ տեղն ու­նե­նալ։
Որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան եր­կու հիմ­նա­հար­ցե­րի զու­գա­հե­ռա­բար ի­րա­գոր­ծու­մը։ Հնա­րա­վոր է։ Բայց չս­տաց­վի այն­պես, ինչ­պես 1990-ին։ Հո­րի­նե­ցինք «Մեր տու­նը մենք ենք կա­ռու­ցե­լու» ան­խո­հեմ կար­գա­խո­սը և Խոր­հր­դա­յին Միու­թյան տար­բեր ծա­գե­րից օգ­նու­թյան ե­կած շի­նա­րար­նե­րին սկ­սե­ցինք ար­տաք­սել` վի­ժեց­նե­լով 3-4 տար­վա ռեալ ծրա­գի­րը։ Ար­դյուն­քում... 30 տա­րի է դեռևս չենք վե­րաց­րել «ա­ղե­տի գո­տի» հաս­կա­ցու­թյու­նը։
Թվում է Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյունն ա­ռայժմ այս ճա­նա­պար­հով է գնում, գո­հա­նում, փոք­րիկ տե­ղա­շար­ժե­րով, բա­րո­յա­կան հաղ­թա­նակ­ներ գրան­ցում հան­րու­թյան այն հատ­վա­ծում, որ­տեղ դեռևս կիս­վում է մեր­ժել սրան կամ նրան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։
COVID-19-ը ոչ պա­կաս չա­րիք է։ Ա­վե­լին։ Փսի­խո­զի մեջ է ամ­բողջ աշ­խար­հը։ Եվ որ­քան էլ մո­տա­լուտ լի­նի վի­րու­սի ա­վար­տը, միևնույն է, հետևանք­նե­րը եր­կար են տևե­լու, դառ­նու­թյու­նը զգա­լու ենք բո­լորս, բո­լոր ո­լորտ­նե­րում, նաև մեր մաշ­կի վրա` ա­ռող­ջա­պես։
Միա­վոր­վել, միա­տեղ­վել, վեր կանգ­նել անձ­նա­կան ամ­բի­ցիա­նե­րից, ներ­կու­սակ­ցա­կան շա­հե­րից, քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից. սա է հրա­մա­յա­կա­նը, ու դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված մեր վաղ­վա օ­րը։ Սա­ռը դա­տո­ղու­թյամբ մտա­ծե­լու քիչ ժա­մա­նակ կա, և պահն է ա­կան­ջին օղ ա­նե­լու «Ա­վե­լի լավ է մարդ խե­լա­ցի թշ­նա­մի ու­նե­նա, քան տգետ բա­րե­կամ» ի­մաս­տուն խոս­քը։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ.Գ. Հետևե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի շուրջ 3,5 ժամ տևած Facebook-յան լայ­վին (շա՜տ էր պրի­մի­տիվ, ծան­ծաղ ու ստով գեր­հա­գե­ցած) ինձ զգա­ցի մեկ դե­րա­սա­նի (վա՜տ դե­րա­սա­նի) թատ­րո­նում։ Դե­րա­սանն ան­վերջ մանևրում էր, բա­ցա­հայտ կեղ­ծում։ Խեղ­դում էր պո­պու­լիզ­մը։ Ի դեպ, քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ պո­պու­լիզ­մը ազ­դե­ցիկ զենք է, բայց դրա­նով ո՛չ տն­տե­սու­թյուն կզար­գաց­նես, ո՛չ աղ­քատ­նե­րի օ­րե­ցօր ստ­վա­րա­ցող բա­նա­կը կկե­րակ­րես, ո՛չ էլ եր­կիր կկա­ռու­ցես։ Մի բան է ընդ­դի­մա­դիր պո­պու­լիզ­մը, մի այլ բան, երբ իշ­խա­նու­թյան ղե­կին ես ու գոր­ծը (գի­տակ­ցա­բար թե ան­գի­տակ­ցա­բար) շփո­թում ես պո­պու­լիզ­մի հետ։
Ներ­կա­յիս խե­լա­հեղ խառ­նափն­թո­րում, երբ դժ­վար է մի­մյան­ցից զա­տել ցո­րենն ու ո­րո­մը, չի՛ կա­րե­լի ան­վերջ «գոր­ծել» «ա­մե­նա… ա­մե­նա… ա­մե­նա…»-ի, ա­սել է՝ անս­խա­լա­կա­նի, ա­մե­նա­գե­տի ու ա­մե­նա­կա­րո­ղի դիր­քե­րից։ Ա­ռա­վել ևս, երբ ցան­կու­թյուն­ներդ ու ռեալ հնա­րա­վո­րու­թյուն­ներդ չեն հա­մընկ­նում։
Կոր­ծա­նա­րար ընտ­րու­թյուն է, լի ող­բեր­գա­կան հետևանք­նե­րով։ Ժո­ղո­վուրդն այն­քա՜ն ա­րագ է կեր­պա­րա­նա­փոխ­վում, ի­մա՝ վե­րած­վում ամ­բո­խի…
Ամ­բո­խի սի­րած գոր­ծը մի­ջա­կու­թյուն­նե­րից կուռ­քեր սար­քելն ու «եղ­ջյուր­նե­րից վեր բարձ­րաց­նելն է», այն­պի­սի գլ­խապ­տույտ բար­ձունք­նե­րի հասց­նե­լը, որ…
…Իսկ ան­կու­մը միշտ էլ անս­պա­սե­լի է վրա հաս­նում, շատ էլ ցա­վոտ է լի­նում։ Ամ­բո­խը սի­րում է «ոս­կե հոր­թը» պատ­վան­դան հա­նել, հե­տո վար բե­րել ու ոտ­քե­րի տակ ջար­դուփ­շուր ա­նել։
Դիտվել է՝ 29558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ